ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը
ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այդ կապակցությամբ գրել է․
«Ի ուրախություն մեզ բոլորիս՝ պատմական ճշմարտության վերականգնումն ու արժանի գնահատական տալն այսօր հստակ դրսևորվեց ԱՄՆ բոլոր սենատորների կողմից։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն ցույց է տալիս, որ մարդկային ողբերգության պատմությունը չի մոռացվում, այլև դրա կանխարգելման համար այսօր էլ մղվում է պայքար։
Շնորհակալ եմ բոլոր այն անհատներին և կառույցներին, որոնք իրենց կարևոր ներդրումն ունեցան արդարության համար մղվող այս համառ պայքարում։ Շնորհակալություն բոլոր սենատորներին, հատկապես սենատոր Մենենդեսին և սենատոր Կրուզին իրենց հետևողական ջանքերի համար: Վիվա հայ-ամերիկյան բարեկամություն»։