ԱՄՆ-ն ընդլայնել է սանկցիաներն ընդդեմ Իրանի
Միացյալ Նահանգները ընդլայնել է Իրանի դեմ սանկցիաները։ Սանկցիոն «սեւ ցուցակում» ներառվել է Աբդոլհոսեյն Հադրին, իրեն պատկանող Khedri Jahan Darya Co եւ Maritime Silk Road LLC նավային ընկերություններով։ Այս մասին հայտնում է dw.com-ը։ Սանկցիոն ցուցակում է հայտնվել նաեւ Mahan Air ավիաընկերությունը, որը գործում է ԱՄԷ-ում եւ Հոնգկոնգում։
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ սանկցիոն ցանկում այն տրանսպորտային ցանցն է հայտնվել, որը զանգվածային խոցման զենք է Իրանից տեղափոխել Եմենում գտնվող ապստամբների համար։