ԱՄՆ նախագահը ստորագրել է հաջորդ տարվա ռազմական բյուջեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հաջորդ տարվա համար նախատեսված ռազմական բյուջեն, որը կպարտավորեցնի վարչակազմին սանկցիաներ սահմանել ընդդեմ Ռուսաստանի։ Արարողությունը ցուցադրվել է ուղիղ հեռարձակմամբ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
ԱՄՆ 2020 թվականի ռազմական բյուջեն կազմում է 738 միլիարդ դոլար, ինչը 3,1 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ռազմական բյուջեն։ Պենտագոնի կարիքների համար հատկացվելու է 635 միլիարդ դոլար։ 71,5 միլիարդ դոլար հատկացվում է Աֆղանստանում, Սիրիայում եւ Եմենում, ինչպես նաեւ այլ երկրներում ահաբեկչության դեմ պայքարի համար։ 31,5 միլիարդ դոլար էլ կհատկացվի միջուկային զենքի մարտունակությունը պահպանելու եւ արդիականացնելու համար։