Texit․ Տեխասում առաջարկել են ԱՄՆ-ի կազմից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնել
Տեխասի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Կայլ Բիդերմանն առաջարկել է ԱՄՆ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնել, գրում է Business Insider-ը։
Բիդերմանի խոսքով՝ դաշնային կառավարությունը դուրս է եկել վերահսկողությունից և այլևս չի ներկայացնում տեխասցիների արժեքները:«Ուստի ես պարտավորվում եմ օրինագիծ ներկայացնել, որը թույլ կտա տեխասցիներին հանրաքվե անցկացնել՝ Տեխասի նահանգը որպես անկախ պետություն ճանաչելու համար»,- Twitter-ում գրել է օրենսդիրը:
Ասոցիացիաները, ինչպիսիք են Տեխասի ազգայնական շարժումը, բազմիցս հանդես են եկել ԱՄՆ-ից նահանգի անջատման օգտին, և 87-րդ օրենսդիր մարմինն արդեն հարյուրավոր նման առաջարկներ է ստացել։