Nokia 1100-ը ճանաչվել է պատմության ամենաշատ վաճառված բջջային հեռախոսը
Nokia 1100 հեռախոսը դարձել է պատմության մեջ ամենաշատ վաճառվող բջջային սարքը․ հայտնել է BGR-ը։
2003 թվականին թողարկված սարքը վաճառվել է 250 միլիոն օրինակով՝ գերազանցելով Apple-ի և Samsung-ի սմարթֆոնների վաճառքը։
Հրապարակման համաձայն՝ 2005 թվականին ներկայացված Nokia 1110-ը զբաղեցրել է երկրորդ տեղն ամենատարածված բջջային սարքերի վարկանիշում։ Դրա վաճառքի ծավալը հասել է 248 միլիոն միավորի։ Երրորդ տեղը զբաղեցրել են iPhone 6-ը և iPhone 6 Plus-ը՝ ընդհանուր 224 միլիոն միավորի վաճառքով։
Հոդվածի հեղինակները նշել են, որ Nokia հեռախոսների ներկայացման ժամանակ բջջային էլեկտրոնիկայի շուկան զգալիորեն տարբերվում էր այսօրվանից։ Ֆիննական ընկերությունն ուներ սահմանափակ թվով մրցակիցներ, այդ թվում՝ Blackberry-ն, Sony-ն, Motorola-ն և մի քանի այլ արտադրողներ։
