INSTAGRAM-ՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ ՎՃԱՐՈՎԻ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Instagram հայտնի սոցիալական կայքը պատրաստվում է նոր ֆունկցիայի գործարկմանը, որը իրենից ներկայացնում է վճարովի բաժանորդագրության հնարավորություն։ Այս մասին հայտնում է Ubergizmo պարբերականը։ Նշենք, որ ամենայն հավանականությամբ բաժանորդագրությունների գինն ամսեկան կտատանվի 1-5 դոլարի սահմաններում։ Նաեւ սոցկայքերում կարող են հայտնվել զրուցարանների ու ուղիղ հեռարձակումների կոճակներ, ինչպես Twitch-ում։ Այս ֆունկցիան, ըստ կայքի ղեկավարության, հնարավորություն կտա հեղինակներին ավելի շատ գումար վաստակել, քանի որ ներկայումս Instagram-ի մոնետիզացիայի միակ հնարավորությունը գովազդատուներն են։ Այն նաեւ կօգնի սոցկայքին ավելացնել սեփական եկամուտները։ Դեռեւս, սակայն, հայտնի չէ, թե երբ կհայտնվեն վճարովի բաժանորդագրությունները Instagram-ում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/239618b487121fc1154570253d9c91ed
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
