Disney-ը հաշվել է կորոնավիրուսի հետեւանքով կրած վնասները

The Walt Disney Company ընկերությունը հայտարարել է, որ 175 միլիոն դոլարի վնաս կկրի ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսի բռնկման հետեւանքով։ Այս մասին հայտնում է CNBC-ն, վկայակոչելով ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստին Մաքկարթնիին, ով հրապարակել էր Disney-ի առաջին եռամսյակի հաշվետվությունը։ Մասնավորապես, հաշվետվության մեջ նշվել է, որ վիրուսի բռնկման հետեւանքով ընկերությունը ժամանակավորապես փակել է Շանհայ քաղաքի Disneyland-ը, որը ընկերության վրա կնստի 135 միլիոն դոլար։ Համանուն համալիրի փակումը Հոնգկոնգում էլ ընկերության վրա կնստի 45 միլիոն դոլար։ Նշվում է, որ նվազել է նաեւ ամերիկյան Disneyland-ի հաճախելիությունը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )