Brent նավթի գինը կայունացել է մեկ բարելը 82,5 դոլարի սահմաններում
Էտալոնային նավթի գինը երեքշաբթի առավոտյան թույլ փոփոխվում է՝ աճ գրանցելով մեկ օր առաջվա աճուրդների համեմատ։
Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 82,48 դոլար, ինչը 5 սենթով ցածր է նախորդ աճուրդի ցուցանիշից։ Երկուշաբթի այդ պայմանագրերը բարձրացել էին 0,91 դոլարով (1,1 տոկոս)՝ մեկ բարելը 82,53 դոլար։
WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների գնանշումը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում իջել է 2 սենթով եւ կազմել մեկ բարելը 77,56 դոլար։ Անցած աճուրդների արդյունքներով՝ պայմանագիրը թանկացել է 1,09 դոլարով (1,4 տոկոս)՝ մեկ բարելը 77,58 դոլար։
