Ավիավթար ԱՄՆ-ում կան զոհեր

ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել թեթեւ շարժիչավոր օդանավ։ Դեպքը տեղի է ունեցել Լուիզիանա նահանգի Նյու-Օռլեան քաղաքում։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Ավիավթարի հետեւանքով զոհվել է երկու մարդ։ Նախնական տեղեկությունների համաձայն, օդանավը կործանվել է Նյու-Օռլեանի Լեյքֆրոնտի օդանավակայանից օդ բարձրանալուց ոչ շատ անց։ Ներկայումս իրավապահներն ու մասնագետները փորձում են պարզել, թե որոնք են վթարի պատճառները։
