ՊԱՏՐԱՍՏ Է ԵՂԵԼ ՀԱՆԴԻՊԵԼ ԱՍԱԴԻ ՀԵՏ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սամարղանդում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ պատրաստ է եղել հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Այս մասին գրում է թուրքական Hürriyet պարբերականի սյունակագիր Աբդուլքադըր Սելվին։

«Ես կուզենայի, որ Ասադը ժամաներ Ուզբեկստան եւ հանդիպեի նրա հետ, սակայն նա չի կարող գալ։ Սիրիան մասնատվի նրա պատճառով եւ նրա կեցվածքի պատճառով։ Նա պայքարում էր ընդդիմության դեմ, որպեսզի պահպաներ իր իշխանությունը։ Ափսոս, որ նա չկարողացավ գալ։ Ես կուզենայի հանդիպել նրա հետ ու ամեն ինչ ասել դեմքին»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել սյունակագիրը, որը վերջինս ասել է կուսակիցների հետ հանդիպման ժամանակ։

Էրդողանը նաեւ ասել է, որ ինքը չունի նպատակ հաղթելու Ասադին Սիրիայում։ Սելվին կարծում է, որ այս խոսքերը կարելի է համարել որպես «թուրք-սիրիական հարաբերությունների վերականգնման նոր մեկնարկ»։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )