Պուտինը եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած А321 օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել
![]()
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուրալյան ավիաուղիների» օդաչուներին, որոնք Մերձմոսկվայի եգիպտացորենի դաշտում ինքնաթիռ են նստեցրել, Ռուսաստանի հերոսների կոչումներ է շնորհել: Տեղեկացնում է «РИА Новости»-ն։
«Իմ կողմից հրամանագիր է ստորագրվել օդանավի անձնակազմին պարգեւատրելու մասին, որը, ինչպես հայտնի է, արտահաստիքային վայրէջք է կատարել Ժուկովսկու օդանավակայանում», — ասել է պետության ղեկավարը ՝ բացելով խորհրդակցությունը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
Նա պարզաբանել է, որ օդանավի հրամանատար Դամիր Յուսուպովը եւ երկրորդ օդաչու Գեորգի Մուրզինը պարգեւատրվել են Ռուսաստանի հերոսների կոչումներով, անձնակազմի մյուս անդամները ՝ Արիության շքանշաններով:
Նախագահը նաև հույս է հայտնել, որ նման դեպքերը հնարավորինս քիչ կլինեն։ «Կցանկանայի, որ ընդհանրապես նման բան տեղի չունենա», – ասել է նախագահը:
