Փաշինյանն ուղղակի պարտավոր է հեղափոխությունը տանել բանակ ու <<թափ տալ>> սպայակազմին՝ սովորականից մինչեւ գեներալ

Չնայած իշխանությունն անում է ամեն բան, որպեսզի թաքցվի ու «ջրվի» ադրբեջանական սահմանն անցած մեր զինվորի՝ Արայիկ Ղազարյանի գործը, նույնիսկ Ալեքսանդր Լապշինին խառնելով էդ «աժիոտաժի» մեջ ու ներկայացնելով նրան որպես փառապանծ մասնագետ, սակայն այս օրերին «Առավոտը» բավական ուշագրավ մանրամասներ էր հրապարակել, որոնց համաձայն նրան նեղել են ու տանջել։ Սա կարելի է համարել մարդկային տականքության գագաթնակետը։ Եվ ուրեմն, վարչապետ Փաշինյանն ուղղակի պարտավոր է հեղափոխությունը տանել բանակ ու թափ տալ սպայակազմին, կազմաքանդելով նախկինների կողմից ձեւավորած հանցագործ աշխարհին հատուկ կիսակրիմինալ համակարգը, որն առկա է այժմ զորամասերում, զինվոր-զինվոր եւ զինվոր-սպա հարաբերություններում։ Սիրո եւ համերաշխության տրամաբանության մեջ չի մտնում մարդուն տանջելը․ շահագործելը, ֆիզիկական բռնությունը եւ ալն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )