ՎԱՇՏԵՐ ԵՆ ՀՕԴՍ ՑՆԴԵԼ՝ 75, 65 ՀՈԳԱՆՈՑ․ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՆԵԼՈՒ ԵՄ ՏՌԱՍ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները կրկին Ազգային ժողովի շենքի մոտ են ու բողոքի ակցիա են իրականացնում, շարունակում պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Այստեղ ոստիկանական ուժեր են բերվում, արդեն պատ են կազմել ու այս պահին թույլ չեն տալիս, որպեսզի ծնողները գնան դեպի Դեմիրճյան։
Նշենք, որ ծնողները երեկ երեկոյան հայտարարել էին, որ հարցեր ունեն տալու պատգամավորներին։ Ծնողներն իրենց առաջնորդելու համար դիմել էին նաև ՀՀ երեք նախագահներին։
«Հարգելի հայրենակիցներ, մենք ձեզ շատ ենք խնդրում, եկեք Ազգային ժողով։ Եկեք, որովհետև Ազգային ժողովում գտնվում են թուրքերի դեպուտատներ, որոնց դուք եք վճարում։ Վաշտեր կան հօդս են ցնդել։ 75 հոգանոց վաշտ, 65 հոգանոց վաշտ, էդ մարդիկ չկան էլ։ Էս մարդը նստել է ու մաս-մաս վաճառում է Հայաստանը։ Արցախից պրծավ, հիմա անցել է արդեն Հայաստանին»,- քիչ առաջ հայտարարեց ծնողներից մեկը։
«Եկեք ու տեր կանգնեք ձեր ձայներին, որոնք փաստորեն տվել եք էս մարդկանց թուրքերի շահերը սպասարկելու համար։ Ես կոնկրետ եկել եմ, որ իրանց հանեմ տռաս, իրանք իրավունք չունեն մտնեն Ազգային ժողով։ Սա հայկական Ազգային ժողով է, էս շենքը սրանց չի պատկանում։ Խնդրում եմ ձեզ նորից ,ժողովուրդ, հավաքվեք այստեղ»,- հավելեց նա։
