ՍԱ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՀՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է․ ՄԵՆՔ ՄԵՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԿՀԱՇՎԵՆՔ ԱՄԵՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները կրկին Ազգային ժողովի շենքի մոտ են ու բողոքի ակցիա են իրականացնում, շարունակում պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Այստեղ ոստիկանական ուժեր են բերվում, արդեն պատ են կազմել ու այս պահին թույլ չեն տալիս, որպեսզի ծնողները գնան դեպի Դեմիրճյան։ Նշենք, որ ծնողները երեկ երեկոյան հայտարարել էին, որ հարցեր ունեն տալու պատգամավորներին։ Ծնողներն իրենց առաջնորդելու համար դիմել էին նաև ՀՀ երեք նախագահներին։

«Քիչ առաջ տեղեկացանք, որ մեզ չեն թույլատրում գնալ և պատգամավորների հետ հանդիպել։ Ոստիկանությունն էլ այստեղ է, ինչպես տեսնում եք։ Ես կարծում եմ, որ սա լարվածություն հրահրելու ավելորդ գործողություն է։ Մենք, իհարկե, մեր ռեսուրսները կհաշվենք ամեն մի գործողություն իրականացնելուց»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Հիմա մենք կիջնենք Ազգային ժողովի ընդունարան ու այնտեղից արդեն կփորձենք ինֆորմացիա ստանալ հանդիպման հետ կապված։ Այո, դե պարզ է, որ մարդկային այսքան մեծ ռեսուրսով բերել ճանապարհը փակել են, ուրեմն ցանկություն չունեն, որ մեզ թողնեն, բայց մենք շարունակում ենք պահանջը՝ հույս ունենալով, որ կգտնվեն խելացի։ Հենց հիմա օրինակ անհամարժեք ուժ են կիրառում սովորական, հասարակ մարդկանց նկատմամբ, որոնք մեկ այլ մարդկանց հետ պարզապես հանդիպելու մտադրություն ունեն»,- հավելեց նա։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )