Կարգելեն ռուսական նավթի՝ ծովային տրանսպորտով տեղափոխումը

6228826 24.04.2020 Нефтяные танкеры на рейде в Цемесской бухте. Виталий Тимкив / РИА Новости

Միացյալ Նահանգները «Մեծ Յոթնյակի» երկրների իր դաշնակիցների եւ ԵՄ հետ կսահմանեն արգելք ռուսական նավթի ծովային տրանսպորտով տեղափոխման համար։ 

Այն կսկսի գործել դեկտեմբերի 5-ից։ Միաժամանակ կսահմանվի նաեւ արգելք ռուսական ծագման նավթամթերքների ծովային ճանապարհով տեղափոխման համար, որն էլ կսկսի գործել 2023 թվականի փետրվարի 5-ից։

Այս մասին հայտնում է moybloknot-ը, փոխանցելով ԱՄՆ Ֆինանսների նախարարության տարածած հայտարարությունը։ Բացառություն կարվեն այն դեպքերի համար, եթե տեղափոխվող նավթի կամ նավթամթերքների գինը կհամապատասխանի այն գնային սահմանափակումների մեջ, որոնք կսահմանվեն դաշնակիցների կողմից։

Նշենք, որ սեպտեմբերի 8-ին, ԱՄՆ Ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների հետ ռուսական նավթի համար գնային սահմանափակում կսահմանի այս տարվա դեկտեմբերի 5-ին։

Սեպտեմբերի 9-ին էլ վերջինս ասել էր, որ ռուսական նավթի համար գնային վերջին սահմանաչափը կենթադրի պատասխանատվություն այն ընկերությունների համար, ովքեր կթաքցնեն իրենց գնած ռուսական նավթի գինը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )