Զաքիր Հասանովը հրամայել է «պատրաստ լինել կանխելու ցանկացած սադրանք»՝ ընդգծելով լարվածության հավանականությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը բանակի հրամկազմի հետ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրների մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զաքիր Հասանովը հրամայել է «պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կանխելու ցանկացած սադրանք»՝ ընդգծելով լարվածության հավանականությունը, որը կարող է առաջանալ Քարվաճառի և Բերձորի ուղղությամբ «ՀՀ զինված ուժերի ինտենսիվ գնդակոծության արդյունքում»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )