«Խաղաղության պայմանագիրը» աղետ է բերելու Արցախի եւ Հայաստանի գլխին».Ա.Մոսիյան

«Խաղաղության պայմանագիրը» աղետ է բերելու Արցախի եւ Հայաստանի գլխին».Ա.Մոսիյան

Օգոստոսի 31- ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո պարզ դարձավ, որ մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ կկնքվի խաղաղության պայմանագիր, որը շատերի համար տարակուսելի է։
Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ասում է.«Մենք միշտ խոսում ենք երկու տարբեր բաների մասին.այսինքն՝Հայաստանի եւ Արցախի ժողովուրդ,ովքեր ոչ մի տեսական հնարավորություն չեն տեսնում Արցախի Ադրբեջանի կազմում լինելու համար, իսկ մյուս կողմից՝Նիկոլ Փաշինյան եւ թրքահաճո խմբակ,ովքեր դիտարկում են Արցախը Ադրբեջանի կազմում եւ նրանք հնարավոր են համարում Ադրբեջանի հետ խաղաղության հասնել: Արցախահայությունը, առհասարակ ցանկացած հայ մարդ շատ լավ է գիտակցում խաղաղության գինը, մենք շատ ենք պատերազմներ տեսել, և մեզնից լավ ոչ ոք չի կարող հասկանալ էդ խաղաղության գինը, բայց ինչ առաջարկում է Փաշինյանի վարչախումբը, դա խաղաղություն չէ, էդպես չի լինում խաղաղությունը, և մենք ապրիլից Արցախի ԱԺ խմբակցություններով համատեղ հայտարարությամբ ներկայացրել ենք մեր պահանջը հայաստանյան գործող իշխանություններին եւ կոչ արել, որպեսզի հրաժարվեն իրենց կործանարար օրակարգից, որովհետեւ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» աղետ է բերելու Արցախի եւ Հայաստանի գլխին:Մենք պնդել էինք, որ ցանկացած պայմանագրի հիմքում պետք է ամրագրվի, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, իսկ նրանք Արցախը դուրս են թողնում»,-
Մոսիյանն ասում է, որ իրենց դիրքորոշումն անփոփոխ է՝Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ դա թույլ չտալու համար իրենք պայքարելու են մինչեւ վերջ:
«Արցախում մարդիկ շատ վատ են ընկալում Նիկոլ Փաշինյանի ցանկացած այց, որովհետեւ կյանքը ցույց տվեց, որ նրա այդ հանդիպումները Արցախի եւ Հայաստանի համար հղի են վտանգներով:Սա պարզապես մտահոգություն չէ, այլ իրական վտանգ:
Ամեն հանդիխպումից հետո մենք կորուստներ ենք ունենում, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր «խաղաղության» կեղծ օրակարգը մեջտեղ բերելով փորձում է ժողովրդին շեղել իրական խնդիրներից եւ իրական վտանգից:
Ես մի քանի առիթով ասել եմ, որ մինչեւ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի առջեւ չբացի իր բանավոր պայմանավորվածությունների ողջ ցանկը՝մենք ամեն օր սպասելու ենք վատ լուրերի:
Խաղաղությունը ով պիտի հենց էնպես քեզ մատուցի, խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստ լինես պատերազմի. սա բացարձակ ճշմարտություն է:Ես չգիտեմ իրենք ինչ են հասկանում խաղաղություն ասելով, բայց իրենց ու մեր պատկերացրած խաղաղությունը տարբեր են»,-շեշտեց Արթուր Մոսիյանը:
Արցախի ԱԺ պատգամավորը, անդրադառնալով Հայաստանի իշխանությունների այն պնդմանը, որ խաղաղության պայմանագրի այլընտրանքը պատերազմն է, հայտարարեց.
«Ես կասեմ հետեւյալը, որ «խաղաղության պայմանագրի» այլընտրանքը այդ Փաշինյանական վարչախմբի հեռացումն է, դրանից հետո նոր կխոսենք:Էդ ոնց եղավ, որ 30 տարի պատերազմ չկար, հենց Նիկոլը եկավ իր հետ պատերազմ բերեց, նրանց անգամ մեկ օր իշխանության մնալը նոր աղետ է բերելու Հայաստանին եւ Արցախին:
«Խաղաղության պայմանագրում» չկա այն կետը, որը պիտի վերաբերվեր Արցախի կարգավիճակին, Հայաստանը համաձայնվել է Ադրբեջանի առաջարկած 5 նախապայմաններին, որոնց հիմքում պետք է կնքվի այդ պայմանագիրը»,-հայտարարեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )