Խաղաղություն, որ չես ասի ոչ մի բառով

Երեկ ադրբեջանական «Հաքին.ազ»-ի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ եղել է Բերձոր և Աղավնո համայնքներում, զրուցել բնակիչների հետ։ Ֆաթուլաևը «Անդրանիկն ու դաշնակները պատրաստվում են Ադրբեջանի հետ վերջին մարտին» վերնագրով հոդված է հրապարակել ու մանրամասն պատմել իր այցի մասին։ Բերձորի բնակիչներին ադրբեջանցի լրագրողը նկարագրել է որպես «վատ հագնված մարդկանց», Աղավնոյի համայնքապետարանը, անվանել է «կեղտոտ ու փտած», որտեղ «խեղդող դաշնակցական մթնոլորտ է»։ Հոդվածն էլ եզրափակել է հետևյալ տողերով. «Մնացել են հաշված օրեր, շուտով Աղավնո կվերադառնանք առանց գնդապետ Զիմինի…
Չի բացառվում, որ ադրբեջանցի լրագրողը խաբեությամբ է մտել Աղավնո, իրեն այլ ձևով է ներկայացրել,իբրեւ արտասահմանյան ԶԼՄ ներկայացուցիչ։
Էյնուլա Ֆաթուլաևի այցը Աղավնո կարելի է միանշանակ որակել որպես տեղեկատվական ահաբեկչություն, որովհետև նա նման արարքով փորձել է նյարդային իրավիճակ ստեղծել Արցախում և արցախահայության շուրջ: Նրա հարցադրումները, այնուհետև պատրաստած նյութը խեղաթյուրված է, բնական է, որ ունի քաղաքական երանգ, հայատյացության դրսևորում է պարունակում: Էյնուլա Ֆաթուլաևը իրեն սկզբում ներկայացնում էր որպես անկախ լրագրող, մարդու իրավունքների և ժողովրդավարության ջատագով, բայց պարզվեց, որ նա կրկնակի գործակալ է, աշխատում էր ռեժիմի համար: Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի բուն նպատակները, իրենց հայատյացությունը: Եթե Ֆաթուլաևը ունենար մի փոքր օբյեկտիվություն, այդպիսի զզվելի հոդված չէր գրի։Սրանով եւս մեկ անգամ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը խաղաղության կողմնակից չէ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )