Մեծ ողբերգություն
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած 2-ու հզոր պայթյունները ցնցեցին հայ հասարակությանը։Այս պահի դրությամբ հայտնի է 6 զոհերի մասին,տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել տասնյակ քաղաքացիներ։Որոնողափրկարարական աշխատանքները տարվել են նաև գիշերվա ժամերին,այժմ էլ դրանք շարունակվում են։
«Արմենպրեսի» փոխանցմամբ,Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը,լրագրողների հետ զրույցում հայտնել է,որ փլատակների տակ դեռևս կրակի օջախներ կան,ինչի մասին է վկայում ծխի առկայությունը։Նրա խոսքով՝նման օջախներ կան նաև բարձր հարկերում,որոնք կարող են նորից բռնկվել,եթե չարվեն հովացման աշխատանքներ։Թե որքան կտևեն աշխատանքները առևտրի կենտրոնի տարածքում՝դեռևս հայտնի չէ։ԱԻ նախարարի տեղակալը խուսափել է ժամկետներ նշելուց,սակայն միևնույն ժամանակ ընդգծել է,որ մինչև ամբողջական բոլոր օջախները չհովացվեն,այդ մասին ոչ մի կոնկրետ բան ասել չի կարող։Այժմ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 158 փրկարար։Երեկ երեկոյան և անցած գիշերվա ժամերին աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ։
Հայ հասարակությանը,բնականաբար,նախ և առաջ հետաքրքրում է պայթյունի պատճառները,թե ինչպես եղավ,որ չհաջողվեց կանխել այդ ողբերգությունը և ովքեր են պատասխանատվություն կրում կատարվածի համար։Իրավապահ մարմինները դեռ լռում են,չեն շտապում վարկածներ առաջ քաշել։Իսկ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանն էլ իր հերթին հայտարարել է,որ ոչինչ ասել չի կարող և միայն մասնագիտական հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը։«Ընդամենը անզեն աչքով տեսնում ենք,որ հատկապես պայթուցիկները կարող են պայթյունի կամ հարվածային ալիքի պատճառներից մեկը լինել»,- նշել է փոխնախարարը և ավելացրել,որ այսօր առավոտյան դեռ ճայթյուններ են լինում տարբեր հատվածներում,ինչը խոսում է այդ նյութի սփռված լինելու մասին։
Ինչպես արդեն նշեցինք,պայթյունի պատճառների վերաբերյալ դեռևս պաշտոնական գնահատականներ չեն տրվել,սակայն արդեն քրեական գործ է հարուցվել։Սրա հետ մեկտեղ նկատենք,որ դեպքի հետ առնչվող որոշ հանգամանքներ ուշադրության են արժանի և մտորելու տեղիք են տալիս։
Մասնավորապես,դեռ օգոստոսի 3-ին՝Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հորդորել էր իր քաղաքացիներին չայցելել մարդաշատ վայրեր,որովհետև մեծ է ահաբեկչության վտանգը։Սրնանից հետևում է,որ ամերիկացիները՝իրենց ձեռքի տակ որոշ տեղեկություններ են ունեցել,ինչը իրենց թույլ է տվել գնահատել ռիսկի աստիճանը և համապատասխան կոչ անել իրենց քաղաքացիներին։Սակայն պարզ չէ,թե կիսվե՞լ են արդյոք ամերիկացիները՝Հայաստանիիրավապահ մարմինների աշխատակիցների հետ,իրենց ձեռքի տակ եղած ինֆորմացիայի բոլոր մանրամասներով։Դեպքի առնչությամբ ևս մի հետաքրքիր դրվագ ներկայացնենք,այս անգամ արդեն Ռուսաստանի հետ առնչվող։Բանն այն է,որ ռուսաստանաբնակ հայտնի հայերից մեկին՝Հայաստանի իշխանությունների հանդեպ իր բացասական վերաբերմունքով հայտնի Արամ Գաբրիելյանովին պատկանող Life.ru կայքը՝«Սուրմալու» առևտրի կետրոնում պայթյունի մասին լուրը հայտնել էր դեպքից 2-ու ժամ առաջ,ինչը համաձայնեք,չափից շատ տարօրինակ է։Հետո,սակայն,նյութի տեղադրման ժամը փոխվել էր։Իսկ ռուս հայտնի ռազմական մեկնաբան,Wargonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը ավելի հեռուն էր գնացել,իր տելեգրամյան ալիքում տարածելով բացահայտ սուտ։Նրա բնութագրմամբ՝«արևմտամետ Սասնա Ծռեր ահաբեկչական կազմակերպությունը» իբր թե ստանձնել էր կատարվածի պատասխանատվությունը։Հիշեցնենք,որ տխրահռչակ Պեգովը,իր սադրիչ հակահայկական գործունեությամբ հայտնի է դեռևս 44-օրյա պատերազմի օրերից։Հիմա էլ կարծես,շարունակում է առաջ տանել նույն գիծը,ըստ էության փորձելով ներհայաստանյան լարվածություն առաջացնել՝տարբեր քաղաքական ուժերի և հասարակության առանձին շերտերի միջև։
Ինչևէ,ստեղծված իրավիճակը ստիպում է մեզ պահպանել սառնասրտություն,խոհեմություն և զգոնություն և որևէ դեպքում չտրվել սադրանքներին։Թողնենք այս ամենը իրավապահ մարմիններին։Ի վերջո,սա իրենց գործառույթն է։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյուններին են անդրադարձել հայաստանյան որոշ քաղաքական ուժերի առաջնորդները։Մասնավորապես,ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորը կսկիծով իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին,տուժածներին,մաղթելով շուտափույթ ապաքինում,նաև մեծ հավատով աղոթելով անհետ կորածների ճակատագրի համար։«Աստված պահապան մեզ բոլորիս»,-նշել է պարոն Գ.Ծառուկյանը։Իսկ «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը,կատարվածը անվանել է՝Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի դրսևորում,որը ըստ նրա,դեռ երկար է շարունակվելու։Նույն կուսակցության փոխնախագահ,հայտնի քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ տեղի ունեցած պայթյունները որակել է,որպես քաղաքական նպատակներով իրականացված դիվերսիա՝ընդդեմ Հայաստանի։Պարոն Մեհրաբյանի կարծիքով,մեր երկրին անհրաժեշտ է կիբերանվտանգության՝նոր մակարդակի կառույց։
Ինչևէ,որոնողափրկարարական աշխատանքները դեպքի վայրում այս պահին էլ շարունակվում են։Անընդհատ նոր տեղեկություններ են ստացվում։Հետևեք մեր կայքին և իրազեկված կլինեք ամենակարևորի մասին։
Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)
