«Եթե խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ապա ԼՂ ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա».Փաշինյան
«Եթե խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ապա ԼՂ ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա».Փաշինյան
«Որքան էլ քննադատվի 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝դրանում Լեռնային Ղարաբաղի կարևոր ինստիտուտներ են ամրագրված:Տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչեւ հիմա Ադրբեջանը փորձում է ժխտել՝ասելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի:Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարությունները ի դեպ եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են:Երկրորդ՝արձանագրվել է այն, որ գոյություն ունի շփման գիծ եւ Լաչինի միջանցք, որը ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ:Այս ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը եւ մեր ակնկալիքն է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները»,-այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին:
Փաշինյանի խոսքով՝Ադրբեջանն անընդհատ խոսում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով:
««Եթե խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ապա ԼՂ ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա:Նման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը եւ շարունակաբար խախտում է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
