Պոչետինո․ Հոգեբան պետք է «Ռեալի» հետ խաղացած բոլոր թիմերին
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է լուրերը, թե փարիզյան ակումբը մարզչական շտաբում ընդգրելու է հոգեբանի, որպեսզի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում խուսափի անհաջողությունից։
«Եթե ուսումնասիրենք Չեմպիոնների լիգայի նախորդ մի քանի մրցաշրջանները, ապա հոգեբան պետք է «Ռեալի» հետ խաղացած բոլոր թիմերին՝ «Չելսիին», «Մանչեսթեր Սիթիին», «Լիվերպուլին»։
Ես կարծում եմ, որ ֆուտբոլում լինում անվերահսկելի հանգամանքներ։ Պետք չէ դուրս գալ ֆուտբոլային վերլուծության սահմաններից»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է infobae.com-ը։
Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն տանը 1:0 հաշվով հաղթել էր Մադրիդի «Ռեալին», սակայն պատասխան խաղում պարտություն էր կրել 1:3 հաշվով։
Նախորդ 6 մրցաշրջանում ՊՍԺ-ն 4 անգամ դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից 1/8 եզրափակիչում։
