Պտուղը ծառից հեռու չի ընկնում
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հատկապես վերջին շրջանում հայտնվեւմ հայտնվում է տարբեր սկանդալների կենտրոնում։
Այսօր դարձյալ ԱԺ նախագահը ուշադրության կենտրոնում է հայտնվել։Բանն այն է, որ լրատվամիջոցներում եւ սոցցանցերում տարածվում է տեղեկություն Երեւանի կենտրոնում ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին։
Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թիկնապահների ուղեկցությամբ շրջելիս է եղել Կասկադի մոտակայքում, երբ բացօթյա սրճարանում նստած մի կին գինին շփել է ԱԺ խոսնակի վրա։ Ականատեսների վկայությամբ՝ ի պատասխան քաղաքացու գործողության՝ ԱԺ նախագահը թքել է վերջինիս դեմքին և հեռացել։ Պարզվում է, որ թքելու ավանդույթը Ալեն Սիմոնյանը մորից՝Մարինա Հովհաննիսյանից է ժառանգել։ Էլ ինչ աշակերտ, որ վարպետից չանցնի։Մի քանի ամիս առաջ էլ Ալեն Սիմոնյանի մայրը էր թքել՝վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս ելած երթի մասնակիցների վրա եւ միջնամատ ցույց տվել նրանց։
