«Ժամանակ ձգելու նուրբ արվեստը»

«Ժամանակ ձգելու նուրբ արվեստը»

Դժվարին ժամանակներում ենք ապրում,երբ ամեն ինչ կարող է փոխվել մեկ վայրկյանում և անշրջելի։Իրավիճակը մեր առանց այն էլ բարդ տարածաշրջանում,գնալով ավելի է սրվում։Ադրբեջանը և իր դաշնակից Թուրքիան օրեցօր ավելի են կոշտացնում իրենց դիրքորոշումը,այսպես կոչված,«Զանգեզուրյան միջանցքի» հարցում։Ադրբեջանը առավել ագրեսիվ է տրամադրված,Թուրքիան մի փոքր ավելի զգուշավոր։Հավանաբար պատճառն այն է,որ Երևանի և Անկարայի միջև ընթանում է բանակցային գործընթաց,որը միտված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։Մյուս կողմից,սակայն,Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուն,վերջերս որոշակի դժգոհություն հայտնեց հսյաստանյան իշխանություններից,նշելով թե ճիշտ է դրական ազդակներ նկատվում են,բայց խոսքը դեռ գործի չի վերածվել որ Անկարան Երևանից կոնկրետ քայլերի է սպասում,ակնարկելով նախ և առաջ միջանցք տրամադրելու հարցը։Գաղտնիք չէ,որ Թուրքիայի և Ադրբեջանի համար «զանգեզուրյան միջանցք» կոչվածը նախ և առաջ ստրատեգիական նշանակություն ունի և իրենք դա դիտարկում են որպես պանթուրքիստական ծրագրի իրագործման կարևորագույն կոմպոնենտներից մեկը։Նույն այդ Չավուշօղլուն բոլորովին վերջերս հայտարարեց,թե Հայաստանին դուր է գալիս թե ոչ,բայց թուրքերը և ադրբեջանցիները այսուհետ ևս գործելու են՝մեկ ազգ,երկու պետություն սկզբունքով,ինչը չի կարող Հայաստանին չանհանգստացնել։Իսկ եթե այս ամենին գումարենք օկուպացված Շուշիում՝Էրդողանի և Ալիևի կողմից ստորագրված տխրահռչակ դեկլարացիան,որի համաձայն,ի շարս այլ հարցերի,ապագայում նախատեսվում է ստեղծել թուրք-ադրբեջանական միասնական բանակ,ապա մեր առջև ծառացած լրջագույն մարտահրավերները շատ ավելի ակնառու են դառնում։Միջանցքի հարցում ուշագրավ էր վերջերս Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի արած նախազգուշացումը առ այն,որ Իսլամական հանրապետությունը չի հանդուրժի՝հայ-իրանական սահմանի որևէ փոփոխություն և դա Թեհրանի համար «կարմիր գիծ է»։Իհարկե,սպառնալից ոճով արված այս հայտարարությունը,ըստ էության,հասցեագրված էր Թուրքիային և Ադրբեջանին։Բայց մյուս կողմից,դժվար է պատկերացնել,որ դա նրանց համար կարող է զսպաշապիկ լինել և սպիտել հրաժարվելու էքսպանսիոնիստական ծրագրերից։Հետաքրքիր է նաև Ռուսաստանի դիրքորոշումը։Պաշտոնական Մոսկվան հստակորեն և միանշանակ չի արտահայտվում միջանցքի բացման վերաբերյալ,բայց ակնհայտ է,որ միջացգային պատժամիջոցների ճնշնան տակ գտնվող Ռուսաստանի համար,չափից մեծ կարևորություն ունի՝Թուրքիայի հետ ցամակային կապը,որը կարող է ապահովվել հենց նույն այդ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը։Ընդ որում,ակնհայտ է,որ ռուսները կցանկանային,որ հենց իրենք վերահսկեյին այդ միջանցքը,ինչը կամրապնդեր նրանց դիրքերը հարավային Կովկասում։Եվ պետք է ասել,որ այստեղ Մոսկվայի,Բաքվի և Անկարայի շահերը որոշակիորեն համընկնում են,ինչը դարձյալ չի կարող մեզ չանհանգատացնել։
Իսկ ի՞նչ են մտածում այս ամենի մասին Հայաստանի իշխանությունները։Անդադար կրկնում են այն թեզը,որ միջանցքային տրամաբանության հետ կապված ցանկացած նախաձեռնություն՝իրենց համար անընդունելի է։Լավ,այդ դեպքում եթե Աստված մի արասցե,Թուրքիան և Ադրբեջանը որոշեն հարցը լուծել ռազմական ճանապարհով,մենք ունե՞նք բավարար ռեսուրսներ՝հարձակումը ետ մղելու և մեր երկրի ինքնիշխանությունը և տարածքային  ամբողջականությունը պահպանելու համար։Չես տալիս,հասկացանք,լավ ես անում,բա որ փորձեն ուժով խլել։Իշխանությունները այս հարցի պատասխանը չունեն ու այն տպավորությունն է ստեղծվում,որ պաշտոնական Երևանը զբաղված է միայն ժամանակ ձգելով,բայց խնդիրը լուծում է պահանջում։Ժամանակ ձգելու նուրբ արվեստը մեզ փակուղի է տանելու,որը հղի է նոր արհավիրքներով։
Արթուր Օգանեզով (Ambion-news.am-ի քաղաքական մեկնաբան)

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )