Մի իրի պատմություն. ակնոց

Թույլ տեսողություն ունեցող մարդկանց ակնոցը օգնում էր վերականգնել տեսնելու և հասարակության լիարժեք անդամ զգալու ուրախությունը: Ակնոցի միջոցով մարդու տեսողության բարելավվման շնորհիվ մարդը կյանքում դառնում է ավելի ակտիվ:
Արժե նշել այն փաստը, որ ակնոցը միաժամանակ հայտնվել է տարբեր վայրերում: Դա տեղի է ունեցել 13-րդ դարի երկրորդ կեսին: Սկզբում ակնոցը հայտնվեց Եվրոպայում, այնուհետև լայն տարածում գտավ  Արևելքում:
Առաջինը, ով նկատեց ապակու խոշորացնող հատկությունը,  ապակեգործ էր: Դա եղել է 1280 թվականին: Հալեցված ապակու մի կաթիլ  է ընկնում  նրա աչքի մեջ,  վերցնում է այն, սկսում զննել:Այդ ապակու կտորը  (ակնոցի նախատիպը) հուշում է ապակեգործին, որ  առարկաները խոշորացնող ապակու օգնությամբ կարելի է վերականգնել վատ տեսողությունը: Այս ամենը ֆիքսված է փաստերով:
Ոսպյակների եզրերը անվտանգ դարձնելու համար ստեղծվեցին շրջանակներ, սկզբում փայտե, այնուհետև` եղջյուրե: Դրանք անգլխիկ մեխով միացվում  էին բռնատեղին  և ավելի շատ նմանվում էին մկրատի: Նման կառուցվածքը  անհարմար էր, սակայն  դրա շնորհիվ ոսպնյակները մնում էին  քթի վրա:
Իհարկե, ակնոցի ստեղծման  պատմությունը սրանով  չի ավարտվում:1268-1282թթ. Իտալիայում ստեղծվեցին ակնոցներ` ուռուցիկ ոսպնյակներով, որոնք նաև շտկում էին հեռատեսությունը: Դրանց ստեղծողը ֆլորենտացի Սալվինո Պիզան է: Նույն ժամանաշրջանում Չինաստանում ստեղծվեց առաջին ակնոցը: Առաջին ակնոցները  չունեին հենարան, նրանք պարզապես նստում էին  քթարմատին:
Միայն հարյուրամյակներ անց`15-րդ դարում, կարճատեսների համար հայտնագործվեցին գոգավոր ոսպնյակներով ակնոցները: Մի փոքր ուշ` 16-րդ դարում, շրջանակի եզրագոտիներին կապում էին պարանիկներ, որոնք հետո կեռվում էին  ականջների հետևում:
1752 թվականին Ջեյմս Այսկոգը ստեղծեց կախովի հենարաններով ակնոցը: Նա նաև հնարեց առաջին արևապաշտպան ակնոցները`կանաչ ու կապույտ երանգավորված ոսպնյակներով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )