Յոգուրտի ստեղծման պատմությունը

20 — րդ դարի վերջին  Ռուսաստանի բնակիչները կարողացան ճաշակել  վառվռուն պիտակներ ունեցող պլաստմասե ամաններով  յոգուրտը:
Բայց սխալ է այն  պնդումը, որ յոգուրտը նոր մթերք է և ոչ հայտնի`  անցյալում: Այդ մթերքի ծագման պատմությունը սկսվել էր 7000 տարի առաջ:
Դժվար է ասել, թե ով է առաջինը այն հայտնաբերել: Յոգուրտի մասին  տեղեկություններ պահպանվել են  տարբեր ժողովուրդների  մոտ, և բոլորը վկայում են գրեթե նույն  ժամանակի մասին:
Թյուրքական ժողովուրդները  յոգուրտը անվանել են «Սպիտակ թթվածին», և  իրենց կուռքերի ողորմածությունը շարժելու համար, նրանց յոգուրտ էին զոհաբերում:  Յոգուրտի մասին գիտեին նաև քոչվոր ժողովուրդները, որոնք  կաթը տեղից տեղ տանելու  համար օգտագործում էին կենդանիների կաշվից պատրաստված տարաներ: Այդ փոխադրումների  ժամանակ կաթի մեջ ընկնում էին մանրէներ, որոնք առաջացնում էին  խմորում, և թթվածին: Երկար ճանապարհի ընթացքում կաթը  տեղափոխող կենդանիներն անընդհատ շարժվում էին, կաթը տարաների մեջ խառնվում էր, իսկ արևի շողերը տաքացնում էին այն, և այդպես ստացվում էր  յոգուրտ: Հնդկաստանում այդ մթերքը ստանում էին այլ կերպ. կաթը  մի ամանից  մյուսն էին լցնում` գործածելով  կոպիտ տնայնագործական  կտավ :
Յոգուրտը իսկական թագավորական փառք ձեռք բերեց 1501 թ.`  Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուայի հիվանդության ժամանակ: Պալատական բժիշկները, փորձելով  բոլոր դեղամիջոցները, գուժում էին նրա մոտալուտ մահը: Եվ այդ ժամանակ բժիշկներից մեկն առաջարկեց  թագավորին` ամեն օր յոգուրտ ուտել: Եվ  թագավորը բուժվեց: Ֆրանսուայի հրամանով պալատում  սկսեցին այծեր  պահել, որպեսզի յուգուրտ պատրաստելու համար միշտ  թարմ կաթ ունենան։
Յոգուրտի պատմության մեջ խոշոր ներդրում է ունեցել նոբելյան մրցանակակիր Իլյա Իլյիչ Մեչնիկովը: Նա  իրեն նվիրել է կաթնամթերքների ուսումնասիրմանը, այդ թվում` յոգուրտի:
Հետևելով Բալկաններում ապրող տարբեր ժողովուրդների ապրելակերպին`  Մեչնիկովը ուշադրություն դարձրեց, որ նրանք խմում էին կաթնային ըմպելիք` յուգուրտ անունով, և  հռչակված էին որպես երկարակյացներ։ Գիտնականին հաջողվեց  հայտնաբերել   մանրէները: Դրանք յոգուրտային  Lactodacillus bulgaricus և Streptococcus thermophiles մանրէներն էին:
Մեչնիկովի պնդմամբ` Ռուսաստանում 20-֊րդ դարի սկզբին սկսեցին բուլղարական բաղադրատոմսով արտադրել այծի թթված կաթի շիճուկից ըմպելիք: Այն ժամանակներում,  ինչպես մնացած դեղերը, այն կարելի էր գնել միայն դեղատանը։
20 — րդ դարի 30-ական թվականներին «Դանոն»  կաթնամթերքի կայսրության հիմնադիր իսպանացի Իսահակ Կառասոյին  հաջողվեց լակտոմանրէների արտադրության արտոնագիր ստանալ  Պաստերովսկու  ինստիտուտում, որտեղ իր աշխատանքներն էր կատարում  Մեչնիկովը:  Դրանից հետո յոգուրտը կարելի էր գնել ոչ միայն դեղատներում, այլ նաև ​​վաճառվում էր  խանութներում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )