Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ամենայն հավանականությամբ առաջիկա ժամերին հրաժարական կտա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ամենայն հավանականությամբ առաջիկա ժամերին հրաժարական կտա։ Այս մասին հայտնում են բրիտանական մի շարք առաջատար լրատվամիջոցներ։ Եթե նա շարունակի կառչած մնալ վարչապետի պաշտոնից, ապա հնարավոր է, որ հաջորդ շաբաթ կրկին նրան անվստահություն հայտնելու հարցը դրվի քրեարկության։ Նա կշարունակի իրականացնել վարչապետի լիազորությունները, մինչ իշխող կուսակցության նոր նախագահի ընտրությունը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )