Երկրի անառակ կողմը

Վերջին շրջանում թե մեր երկրում ինչ է կատարվում, չգիտես արդեն ինչ բառով բնութագրես, որը տիպիկ կբնութագրի իրավիճակը։Կազմաքանդված բանակ, անհանգիստ սահմաններ, գործազրկություն, գնաճ ու էսպես ժամերով կարելի է խոսել մեր գլխին առկախված խնդիրների մասին։Չնայած երկրի ծանր սոցիալ տնտեսական վիճակին՝իշխանական ֆրակցիայի պատգամավորները, Նիկոլ Փաշինյանի մերձավորները կարողանում են լավագույն բարիքներից օգտվել։Թանկարժեք վոյաժներից մինչեւ ռանչոներ ու ամիսը մեկ պադավատի թարմացում։Այն ամենը ինչ չի կարելի հասարակ մահկանացուներին, դա կարելի է մերձիշխանական շրջանակներին։
35 տոկոս աղքատության մեջ՝իշխանական պատգամավորները նկար ու վիդեո են գցում, որ 300 հազար դրամանոց համերգ են գնացել ու ինքնահաստատվում.թե բա՝չուզողի աչքն էլ հանել ենք։Նիկոլն ու իր վարչախումբը երկրի անառակ կողմն են, երկրի ամոթն ու էն դամոկլյան սուրը, որ կախված է Հայաստանի եւ Արցախի գլխին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )