Առաջին խաղակեսից հետո Արարատ-Արմենիան հաղթում է 1-0 հաշվով (տեսանյութ)
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» մրցում է վրացական «Սաբուրթալոյի» հետ:
Թիմերի միջև առաջին հանդիպումը կայանում է Երևանում, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հանդիպման առաջին խաղակեսում հիմնականում առավելությունը Վարդան Մինասյանի թիմի կողմն էր: Երևանյան թիմի եզրային կիսապաշտպան Ֆուրջել Նարսինգը անընդհատ լարվածության մեջ էր պահում մրցակցի պաշտպանությանը:
Գրոհներից մեկի ժամանակն էլ «Արարատ-Արմենիան» կարող էր բացել հաշիվը: Նարսինգի փոխանցումից հետո Անտոն Կոբյալկոն չկարողացավ գոլի հեղինակ դառնալ:
«Արարատ-Արմենիան» շարունակեց ճնշել վրացական թիմին ու հաջողության հասավ: 31-րդ րոպեին Անտոն Կոբյալկոն օգտվեց իր հնարավորությունից ու վերջապես բացեց հաշիվը:
