Նորոգված փողոցների հակառակ կողմը

Նորոգված փողոցների հակառակ կողմը

Գյումրիում շարունակվում են ասֆալտապատման լայնածավալ աշխատանքները, , փողոցները քանդվում են, իսկ հետո ցեխերը փողոցներն անանցանելի են դարձնում, ճանապարհը։
Տարիներ ի վեր Գյումրիում ձեւավորված ավանդույթ կա, որ եթե փողոցաշինության ծրագիր են իրականացնում, ապա պիտի ուշադրության առյուծի բաժինը հատկացվի քաղաքի առաջնային փողոցներին, թերևս դա հիմնավորվում է այնպես, որ դա քաղաքի տեսքն է, զբոսաշրջիկը պիտի քարուքանդ փողոց չտեսնի, ոչ էլ պիտի ջրափոսում հայտնվի։Ջրափոս, ինչ ջրափոս աշխարհագրական նկարագրով միայն կզիջի գետակին։Քաղաքի երկրորդական փողոցներում ապրող մարդիկ սպասում են, որ մի օր էլ իրենց ոտքի տակ ասֆալտ կլինի…։Ասֆալտ փռելուց շատ խոսող իշխանության համար՝բարեկարգված համայնք ասելով հասկանում է 2-3 կոսմետիկ վերանորոգման ենթարկված փողոց, հա ի դեպ իրենց փռած ասֆալտն էլ, որպես կանոն մինչև գարուն հալվում է։ՏԻՄ ընտրությունների շեմին հայտարարում էին, որ թե՛ Կենտրոնում, թե՛ ծայրամասում ապրող մարդու կոնֆորտում պիտի տարբերություն չլինի, բայց ոչ միայն կա տարբերություն, այլ նաեւ էստեղ խնդիրը ավելի խորն է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )