Ամերիկացի բժիշկները, միավորելով 84 գիտական հետազոտության արդյունքներ, եկել են այն եզրակացության, որ առողջ մարդու համար վիտամիններիօգտագործումնայնքան էլ օգտակար չէ։Հետազոտությունները, նշենք, որ վերաբերել են մարդու օրգանիզմի վրա օգտագործված վիտամինների թողած ազդեցությանը։ Մասնագետները հետազոտություններ անցկացրել են, հասկանալու համար, թե ամերիկացիների շրջանում լայն տարածում ունեցող մուլտիվիտամինային կոմպլեքսների ու սննդային հավելումների օգտագործումը ինչի կարող է հանգեցնել։ Ի դեպ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամերիկացիների ուղիղ կեսն ամեն օր օգտագործում է գոնե մեկ նման պրեպարատ։
Ու սա այն դեպքում, երբ վերջինիս ազդեցության դրական ու բացասական կողմերը ամբողջապես դեռ հետազոտված չեն։ Մասնագետները ուսումնասիրել են մոտ 110 հազար ամերիկացիների առողջական վիճակի փոփոխությունը։ Նրանց մեծ մասը նախապես սիրտ-անոթային խնդիրներ, խրոնիկ հիվանդություններ, քաղցկեղ կամ այլ վտանգավոր հիվանդություններ չի ունեցել։
Կամավորներից շատերը մշտապես ընդունել են А, B, D եւ E վիտամիններ, ինչպես նաեւ ֆոլիաթթու, սելեն, կալցիում, եւ այլ տարբեր մուլտիվիտամինային կոմպլեքսներ։ Բոլոր այս կամավորների մոտ մասնագետները ինքնազգացողության նկատելի բարելավում չեն արձանագրել, քանի որ նրանք այսպես թե այնպես առողջ են եղել։ Սննդային հավելումները նեւ չեն նվազեցրել նորագոյացությունների ի հայտ գալու ռիսկերն ու տարատեսակ հիվանդությունների առաջանալու/զարգանալու հավանականությունը։
Ավելին, А եւ Е վիտամինների մեծ քանակությամբ ընդունում առաջացրել է թոքերի քաղցկեղի, սրտի հիվանդության առաջացման վտանգ։ Այս ամենը, ըստ գիտնականների, վկայում է այն մասին, որ վիտամիններն ու հավելումները պետք է ընդունեն միայն այն անձինք, որոնց օրգանիզմում դրանց պակասորդ կա, եւ ոչ թե նրանք, որոնք արդեն իսկ առողջ են։
