
Վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի վերաբերյալ հայտարարություններ է անում, որոնք տարակուսելի են։Ինչքան էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումը եւ արցախյան հարցը առանձին են, բայց Փաշինյանը ամեն ինչ անում է, որ այդ հարցերը առանձին դիտարկելու բոլոր հնարավորությունները սպառվեն։Այսինքն՝այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը պիտի Ադրբեջանի կողմից առաջարկած 5 կետերը շոշափի, կետերից մեկը վերաբերվում է Արցախին, ավելի ճիշտ՝Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն։Փաշինյանն ասում է, որ կամ գնում ենք խաղաղության պատերազմի, կամ դրա այլընտրանքը պատերազմը։Երկրի առաջին դեմքը առնվազն 2 դրվագով ստում է՝պայմանագրի այլընտրանքը պատերազմն է եւ որ գործընթացը կայունություն կբերի տարածաշրջանին։Նիկոլ Փաշինյանը թեև մի քանի անգամ ակնարկել է, որ նաև քննարկվել է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու տարբերակը՝ինչ-որ կարգավիճակով։Վարչապետը ժողովրդի մեջքի հետևում բանավոր պայմանավորվածություններ է ձեռք բերել, որը Ալիևին հնարավորություն է տվել վերահաստատել իր նպատակներն ու հակումները։