Այսօր բոլորս տեսանք Հիսուս Քրիստոսի արձանի գրեթե վերջնական տարբերակը

Գագիկ Ծառուկյանին նախ ուզում եմ երախտիքս հայտնել նման մեծ նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Արձանի հետ կապված տարատեսակ կարծիքներ եմ լսել։
Դրանց մասին խոսել չեմ ուզում։ Արձանը տեղադրվելու է և կարևորը դա է,մնացածը թողնենք մեզանից մեկ քայլ հետ։ Մի կարևոր կետ է մնացել քննարկման փուլում։
Գագիկ Ծառուկյանն ասաց որ քննարկվում է տեղը, թե որտեղ պետք է տեղադրվի արձանը։ Այս ընթացքում հետևել եմ թե ինչ առաջարկներ են եղել։
Գյումրի, Սպիտակ, Խոր Վիրապ, Կապան, Աբովյան,Երևան… Ամենատարբեր առաջարկները հանդիպեցին ինձ այս ընթացքում։ Մեր ժողովուրդը այս հարցին ևս կողմնակալ է նայում։ Տեղադրվի այնտեղ որտեղ մաքսիմալ մոտ կլինի իրենց տներին։ Բայց սա անընդունելի է,քանի որ Գագիկ Ծառուկյանը նվերն անում է ամբողջ ազգին ու դա նշանակում է,որ արձանը պետք է հասանելի լինի մաքսիմալ շատերին ու տեսանելի լինի մեծամասնության կողմից։
Կարդացել եմ բոլորի հիմնավորումները, թե ինչու հենց իրենց առաջարկած տեղում։
Անկեղծ ի սկզբանե չեմ ունեցել նախընտրելի տարածք միայն մտածել եմ, որ լավ կլինի տեղադրել մի այնպիսի տեղ,որը մոռացված է բոլորի կողմից ու այդ խուլ հատվածը կզարգանա թե՛ տուրիստներով թե՛ ժամանցային օբյեկտներով և թե՛ ուղղակի Երևանյան ակտիվությունը կտեղափոխվի տվյալ հատված։
Միանշանակ բացառում եմ առաջարկներից ՝Երևանը,քանի որ Երևանում աշխուժությունն ավելի քան ապահովված է և արձանով ավելի կծանրաբեռնենք քաղաքը։
Սպիտակում,արդեն իսկ Ղալթախչին սրբավայր է և այդպես առանձնանում է մյուսներից։
Գյումրին համարվում է մեր երկրի 2-րդ քաղաքը ու ևս համեմատաբար ակտիվ քաղաք է համարվում։
Այս ամբողջ ընթացքում առաջարկների հիմնավորումներից հավանեցի՝ Կոտայքի մարզի Հատիս գյուղի Հատիս սարը՝ Շամիրամի լեռ։
Չեմ հիշի,թե որ կայքում տեսա, բայց շատ մանրակրկիտ նկարագրում էր սարի դիրքը,բարձրությունը և տեսանելիությունը տարբեր մարզերից։
Ես կխնդրեմ ու կառաջարկեմ հանձնախմբին ուշադրությունը սևեռել հենց Հատիս սարի վրա։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )