ՕՍԻՊՅԱՆԸ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Որևէ մեկը, որևէ մի գիտակից ոստիկան, թող օրենք մեկնաբանի, օրենքին հղում անի՝ ինչու են գնում այս ճանապարհով։ Սա ինքնաբուխ է, ինքնաբուխ հավաք, որը բխում է ՀՀ հավաքների ազատության մասին օրենքից։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում անդրադառնալով ոստիկանության պահվածքին, ասաց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«2018-ին ոստիկանությունը միանշանակ նման վարքագիծ որդեգրած չի եղել, ավելին՝ ունեցել է հատուկ վերաբերմունք հատկապես լրագրողների ու օպերատորների նկատմամբ»,- նշեց Օսիպյանը։
Հիշեցնենք, որ առավոտյան քաշքշուկի արդյունքում ուշագնաց էր եղել «Երկիրի» լրագրող Լիա Սարգսյանը։
