ՕՍԻՊՅԱՆԸ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

Որևէ մեկը, որևէ մի գիտակից ոստիկան, թող օրենք մեկնաբանի, օրենքին հղում անի՝ ինչու են գնում այս ճանապարհով։ Սա ինքնաբուխ է, ինքնաբուխ հավաք, որը  բխում է ՀՀ հավաքների ազատության մասին օրենքից։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում անդրադառնալով ոստիկանության պահվածքին, ասաց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«2018-ին ոստիկանությունը միանշանակ նման վարքագիծ որդեգրած չի եղել, ավելին՝ ունեցել է հատուկ վերաբերմունք հատկապես լրագրողների ու օպերատորների նկատմամբ»,- նշեց Օսիպյանը։

Հիշեցնենք, որ առավոտյան քաշքշուկի արդյունքում ուշագնաց էր եղել «Երկիրի» լրագրող Լիա Սարգսյանը։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )