ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է
Ռուսաստանի Աշխատանքի նախարարությունն իրականացրել է երկրում աղքատության մակարդակի գնահատում։ Համաձայն հրապարակված տվյալների, անցյալ տարի Ռուսաստանում աղքատության մակարդակը նվազել է, սակայն տնտեսական իրավիճակը շարունակում է մնալ բավականին բարդ։
Ըստ այդմ, 2021 թվականին Ռուսաստանում աղքատության մակարդակը կազմել է 11 տոկոս։ Ռուսաստանի Աշխատանքի փոխնախարար Օլգա Բատալինան էլ հայտնել է, որ ներկայումս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանում տնտեսական վիճակը բավականին բարդ է, առկա է գնաճ, կարող են առաջանալ աշխատատեղերի հետ խնդիրներ, շատ կարեւոր է, որ կրիտիկական ցածր եկամուտներ ունեցող ընտանիքները շարունակեն ստանալ պետական աջակցություն։
Ռուսաստանում աղքատ են համարվում այն ընտանիքները, որոնց մեկ շնչին ընկնող միջին եկամուտը ցածր է նվազագույն կենսապահովման սահմանից
