ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՎՆԱՍ ԵՆ ՀԱՍՑՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌՈՂՆԵՐԻՆ․ ՊՈՒՏԻՆ

Ռուսաստանը մտադիր է կառուցել սեփական ինքնաթիռները և ավելացնել թռիչքների քանակը դեպի արտասահման՝  չնայած Արևմուտքի պատժամիջոցներին: Այս մասին ռուսական ավիաընկերությունների անձնակազմի կանանց հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նրա խոսքով՝ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները վնաս են հասցնում առաջին հերթին դրանք կիրառողներին։

Պուտինը վստահեցրել է, որ իրենք կավելացնենք ներքին չվերթերը, բայց այնտեղ, որտեղ հնարավոր է,  կթռչեն արտերկիր: «Կձգտենք փոխել իրավիճակը»,-ասել է նա։

ՌԴ նախագահը կարևորել սեփական ենթակառուցվածքների զարգացումը։ Նա վստահություն է հայտնել, որ ռուսական ավիացիոն արդյունաբերությունը կդիմանա Արևմուտքի պատժամիջոցների ճնշման

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )