ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՎՆԱՍ ԵՆ ՀԱՍՑՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌՈՂՆԵՐԻՆ․ ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանը մտադիր է կառուցել սեփական ինքնաթիռները և ավելացնել թռիչքների քանակը դեպի արտասահման՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին: Այս մասին ռուսական ավիաընկերությունների անձնակազմի կանանց հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նրա խոսքով՝ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները վնաս են հասցնում առաջին հերթին դրանք կիրառողներին։
Պուտինը վստահեցրել է, որ իրենք կավելացնենք ներքին չվերթերը, բայց այնտեղ, որտեղ հնարավոր է, կթռչեն արտերկիր: «Կձգտենք փոխել իրավիճակը»,-ասել է նա։
ՌԴ նախագահը կարևորել սեփական ենթակառուցվածքների զարգացումը։ Նա վստահություն է հայտնել, որ ռուսական ավիացիոն արդյունաբերությունը կդիմանա Արևմուտքի պատժամիջոցների ճնշման
