Իսկ սեպտեմբերի մեկին էլ գուցե <<բուրդ չփխեն>>

Իսկ սեպտեմբերի մեկին էլ գուցե «բուրդ չփխեն» Ներկայիս իշխանությունների «մտքի փայլատակումների» մասին շատ է խոսվել։ Կարելի է ասել, այլեւս ոչնչի վրա զարմանալ պետք չէ։ Հերթական «մտքի փայլատակումը։ կապված է իշխանական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնության հետ, առ այն, որ Վարդավառին պետք է իրականացվի գորգերի լվացման արարողություն։ Թե ինչու գորգ պետք է լվանալ ոչ մեկին հայտնի չէ։ Հայտնի չէ նաեւ, թե սա հատուկ հայկական գորգերի լոբբիստական միջոցառում է թե ոչ եւ եթե այո, ապա պատգամավորն օրինակ որքան գումար պետք է վաստակի նման լոբբիզմով զբաղվելու համար, քանի որ ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, որ քաղաքական գործիչներին լոբբիզմի համար վճարում են։ Եվ բացի այդ, իսկ երբ է գալու օրինակ «բուրդ չփխելու» արարողությունը, գուցե սեպտեմբերի մեկին։
