ԴԻՋԵՅԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՍՊԱՆԵԼ ՄԵՍՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Լիոնել Մեսսիի հետ մեկ լուսանկար փոխել է արգենտինացի դիջեյի կյանքը. Ֆուտբոլիստի երկրպագուները մեղադրել են երաժշտին իրենց կուռքին կորոնավիրուսով վարակելու մեջ և նրան անվանել «մարդասպան»։
Դրանից հետո Ֆերա Պալասիոյի սոցցանցերում իսկական մղձավանջ է սկսվել. Մեսսիի երկրպագուներն ամբողջ աշխարհից նրան մահ են մաղթում, երաժիշտը նույնիսկ հայտնվել է Twitter-ի ամենաընթերցվածներում։ Դիջեյի խոսքով՝ ինքը ցնցված է իրեն սպառնացող հաշվեհարդարների քանակից ու բազմազանությունից։
Երաժիշտը նույնիսկ հրապարակել է իր թեստի բացասական պատասխանը, բայց դա ապարդյուն. կիբերհարձակման մեխանիզմն արդեն գործարկվել է։
