Ծովագյուղը կդառնա արդյոք նոր <<Իջեւան>>

Ծովագյուղը կդառնա արդյոք նոր «Իջեւան» Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության օրերին դեռ հայտնի պատմություն լույս աշխարհ եկավ, կապված Իռայի ամուսնու տուն գնալու ժամի հետ։ Առհասարակ որեւէ զանգվածային տեւական ակցիան իր հետ բերում է նաեւ որոշակի ֆոլկլոր եւ Իռայի ամուսնու տուն գնալու ժամի դրվագը հենց այդ ֆոլկլորից էր։ Ապա արդեն սրան գումարվեցին այլ դրվագներ եւս։ Վերջինը Իջեւանի դեպքերն էին։ Մամուլը գրում է, որ դեռ շատ «իջեւաններ» են լինելու, ինչը փոխաբերաբար նշանակում է, որ դժգոհությունն ավելանալու է, ցույցերը եւս ու տնտեսական կոլապսի պայմաններում Փաշինյանը իշխանություն պահելու համար գնալու է ուժային կոշտ միջոցների կիրառմանը։ Սեւանի խնդիրը կարծես թե գոնե լճի շրջակայքի բնակավայրերի բնակիչների շրջանում խտացրել է մռայլ գույները եւ այս շրջանում են սպասվում որոշ զարգացումներ։ Բանն այն է, որ կառավարությունը որոշել է արգելել ձկնորսությունը եւ սա կարող է օրինակ հարուցել Ծովագյուղի բնակիչների բուռն դժգոհությունը։ Իջեւանյան դեպքերը զայրացրել են նրանց եւ գյուղացիները, որոնք միշտ էլ աչքի են ընկել բուռն խառնվածքով պատրաստ են փակել Մ4 միջպետական մայրուղին: Գյուղացիները այլ ելք, կարելի է ասել չունեն, քանի որ ձկնորսությունը նրանց համար ապրուստի միակ միջոցն է։ եւ դրա արգելումը գյուղին կանգնեցնելու է լրջագույն խնդիրների առաջ։ Մյուս կողմից էլ, արգելքն այլընտրանք չունի, քանզի սեղանին դրված է Սևանի փրկությունը: Այսինքն, ավելի լավ է հիմա արգելել, քան հետագայում ընդհանրապես ձկնապաշար չունենալ։ Ամեն դեպքում կառավարությունը բարդ խնդիրների առաջ է սկսում կանգնել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )