Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար, ովքեր լակտոզայի յուրացման խնդիր ունեն։

Ընդ որում, սա մոշի միակ դրական հատկությունը չէ։

  • Մոշի տերևները հարուստ են վիտամին C-ով, որը դրական ազդեցություն ունի ոսկրերի, ատամների, արյունատար անոթների առողջության վրա։
  • Մոշն օգնում է ամրացնել իմունիտետը, կարող է դրական ազդել տոնզիլիտի, բրոխիտի, ֆարինգիտի դեպքում։
  • Այս հատապտուղներն օգնում են նաև մազաթափության դեպքում, դանդաղեցնում ճաղատացումը, ազատում դիառեայից։
  • Մոշը նաև լավ միջոց է գլխացավի, անքնության, միգրենի և դեպրեսիայի դեմ։
  • Մոշի տերևները կարող են օգնել կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, աղիների աշխատանքը, կանխարգելել դիաբետը, հիպերտոնիան և պայքարել ճարպակալման դեմ։

Ինչպես պատրաստել մոշով թեյ. վերցնել1 ճաշի գդալ մոշ, 1 լիտր ջուր։ Եռացրեք ջուրը, անջատեք կրակը, միանգամից ավելացրեք մոշը ու թողեք մի փոքր թրմվի։ Երբ թեյը սառչի, կարող եք խմել` առանց քաղցրացնելու։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )