Մոշի տերևների օգտակարությունը
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար, ովքեր լակտոզայի յուրացման խնդիր ունեն։
Ընդ որում, սա մոշի միակ դրական հատկությունը չէ։
- Մոշի տերևները հարուստ են վիտամին C-ով, որը դրական ազդեցություն ունի ոսկրերի, ատամների, արյունատար անոթների առողջության վրա։
- Մոշն օգնում է ամրացնել իմունիտետը, կարող է դրական ազդել տոնզիլիտի, բրոխիտի, ֆարինգիտի դեպքում։
- Այս հատապտուղներն օգնում են նաև մազաթափության դեպքում, դանդաղեցնում ճաղատացումը, ազատում դիառեայից։
- Մոշը նաև լավ միջոց է գլխացավի, անքնության, միգրենի և դեպրեսիայի դեմ։
- Մոշի տերևները կարող են օգնել կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, աղիների աշխատանքը, կանխարգելել դիաբետը, հիպերտոնիան և պայքարել ճարպակալման դեմ։
Ինչպես պատրաստել մոշով թեյ. վերցնել1 ճաշի գդալ մոշ, 1 լիտր ջուր։ Եռացրեք ջուրը, անջատեք կրակը, միանգամից ավելացրեք մոշը ու թողեք մի փոքր թրմվի։ Երբ թեյը սառչի, կարող եք խմել` առանց քաղցրացնելու։
