Խաղաղություն …Սոֆյա Հովսեփյան

Էջը թերթեցինք ու տեսանք, թե որքա՜ն մարդ է խաղաղ ապրում, որքա՜ն մարդ է ստի ու կեղծիքի մեջ ապրում, թե որքան մարդ է պատրաստ կռացած ապրելու ու որքա՜ն մարդ պետք է ակամայից մասնակիցը դառնա արյունով լվացվելու կառավարական ծրագրին…
Մեկ տարում բացվեց մեր հասարակության շերտերը և այդ շերտերի խորը հատվածներում նկատվեց մետաստազի նման տարածված կործանիչները։
Խաղաղություն …
Հաճելի բառ է չէ՞, բոլորս երազում ենք ու մտովի այնտեղ մեզ պատկերացնում։
Էդ մտովի, երբ տեղափոխվում եք խաղաղության մեջ, ուշադիր եղեք ձեր դիրքն ինչպիսի՞ն է՝ ծնկած, ընկած, կռացած, թե՞…
Որքան եմ ափսոսում այսօրվա սերնդին, որ մեր ժամանակներում է մեծանալու ու տեսնելու, թե ինչպե՜ս է հայրը սուտ խոսում,պատերազմի մասին լեգենդ հորինում, իսկ մայրը որդեպաշտության ծայրահեղությունից անցել է մորթապաշտության ծայրահեղություն։
Հիմա կասեք “բայց բոլորն այդպես չեն” …
Այո, համաձայն եմ, բայց ու՞ր են չկռացողները, չծնկողներն ու վրիժառուները…
Նրանք կան, քիչ են և չհամախմբված…
Բարի լույս…

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )