<<ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔՆ>> ՈՒ ՔՊ-Ն ՀԱՆԴԻՊՈՒ՞Մ ԵՆ ՆԱԽԱՏԵՍԵԼ
Այսօր ժամը 14:00-ին նախատեսվում է «Բալասանյան» դաշինքի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանդիպումը, որի ընթացքում երկու կուսակցությունների միջև մի շարք պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: Տեղեկությունը մեզ փոխանցեց «Բալասանյան» դաշինքին մոտ կանգնած մեր աղբյուրը:
Դաշինքի ներկայացուցիչների հետ մեզ կապվել չհաջողվեց: Ըստ տեղեկությունների, թեև քաղաքապետի պաշտոնին կնշանակվի «Բալասանյան» դաշինքի առաջին համարը, այնուամենայնիվ, հանդիպման նպատակը որոշ զիջումների գնալն է՝ առանցքային մի շարք պաշտոններ, այդ թվում՝ փոխքաղաքապետի՝ ՔՊ-ին զիջելը:
Խոսակցությունների համաձայն՝ «Բալասանյան» դաշինքն այս քայլին գնում է որոշ հանգամանքներից դրդված․ նրանց թիմակիցներից ու մտերիմներից ոմանք այս օրերին հայտնվել են ԱԱԾ-ում, նոր գործեր են հարուցվել, եւ իրավիճակը մեղմելու միակ ելքը իշխող կուսակցության հետ կոմպրոմիսի գնալն է:
Մենք արդեն իսկ գրել էինք, որ երկրորդ փոխքաղաքապետ հնարավոր է՝ նշանակվի ՔՊ-ական Արթուր Պապիկյանը՝ փոխվարչապետ Պապիկյանի ազգականը:
Հիշեցնենք, որ Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը նոյեմբերի մեկին է:
