<<ՀՐԱՊԱՐԱ>>. ՄԻՐԶՈՅԱՆԸ ՊԱՏԺՈ՞ՒՄ Է ՀԱՊԿ-ԻՆ
ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ ԱԽ քարտուղարների համատեղ նիստին երեկ Հայաստանից մասնակցում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Եթե Պնախարար Արշակ Կարապետյանը մի քանի օր է՝ Ռուսաստանում է եւ մեր սահմանային լարվածության հարցերով այնպիսի կարեւոր բանակցությունների մեջ է, որ անգամ մոր մահը չի ստիպել նրան՝ հրատապ վերադառնալ, ապա անհասկանալի է Արարատ Միրզոյանի բացակայությունն այս միջոցառումներից։ Երեկ ԱԳՆ մամուլի խոսնակը լրագրողներին փոխանցել էր, թե Միրզոյանն օդանավի անսարքության պատճառով չի մեկնել Դուշանբե։ Այս բացատրությունն ԱԳՆ-ում ծիծաղ էր հարուցել՝ այն որակում էին փնթի եւ անհիմն:
