Պերուում ռազմական ուղղաթիռ է կործանվել. անձնակազմի 5 անդամ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Պերուի հարավ-արևմուտքում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 5 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել, հաղորդում է ТАСС-ը:

Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված գործողության ժամանակ անձնակազմի 12 անդամով ռազմական ուղղաթիռը կործանվել է Կուսկոյի շրջանում»,- նշված է Պերուի պաշտպանական գերատեսչության թվիթերյան գրառման մեջ:

Հաղորդվում է, որ ևս երկու զինվորական անհետ կորել է:Ընթանում է քննություն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )