Խախտվում են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները․ փաստաբանները դիմել են ՄԻՊ-ին

Խախտվում են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները․ փաստաբանները դիմել են ՄԻՊ-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը այսօր տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց, որ խախտվում են իր պաշտպանյալի իրավունքները, ինչի առնչությամբ ինքը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։ Փաստաբան Ալումյանն ասել է, որ արդեն 13-րդ օրն է, ինչ փաստաբաններով դիմել են առաջին ատյանի դատարան գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար։ Նա գտնում է, որ միջնորդությունը պետք է քննվեր անհապաղ։ «Դատավոր Արմեն Դանիելյանը արել և անելու է ամեն ինչ, որպեսզի խախտի Քոչարյանի իրավունքները», – շեշտեց երկրորդ նախագահի փաստաբանը, հավելելով, որ Դանիելյանը Քոչարյանի գործը չի ուղարկում առաջին ատյանի դատարան։ Փաստաբան Ալումյանը նաեւ ասել է, որ Քոչարյանի գործով դիմելու են Վճռաբեկ դատարան։ Հարցին, թե տեսակցություների մասով ի՞նչ սահմանափակումներ կան, նա պատասխանեց, որ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին թույլ չեն տալիս տեսակցել։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )