Հայկական պատվիրակությանը հաջողվել է կանխել ԵԱՀԿ ԽՎ-ում հակահայկական ձևակերպումների ընդունումը

Հայկական պատվիրակությանը հաջողվել է կանխել ԵԱՀԿ ԽՎ-ում հակահայկական ձևակերպումների ընդունումը Ինչպես հայտնի է, հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթանում էր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը։ Նշստաշրջանի շրջանակներում հայկական պատվիրակությունը հաջողվել է կանխել զեկույցներից մեկում ղարաբաղյան հակամարտության համատեքստում հակահայկական ձևակերպումների ընդունումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է ԱԺ իշխանական պատգամավոր Հայկ Կոնջորյանը։ Խոսքը վերաբերում է բանաձեւի նախագծի 10-րդ գլխում տեղ գտած ձեւակերպման հետ, որտեղ նշված է եղել «Ադրբեջանի յոթ շրջաններ» արտահայտությունը, ձեւակերպում, որը հակասում է ընդունված ֆորմատին եւ Մինսկի խմբի հայտարարություններին։ Հենց այդ ձեւակերպումն էլ հաջողվել է չեզոքացնել այն դեպքում, երբ ԵԱՀԿ ՎԽ-ում Ադրբեջանն ունի լուրջ կշիռ։ «ԵԱՀԿ ԽՎ-ում պատվիրակները 57 երկիր են, մոտ 350 պատգամավոր: Նրանց մի զգալի մասը հանդիսանում է Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ իրենց երկրների բարեկամական խմբերի անդամներ»,- շեշտեց նա: Հայաստանը դիվանագիտական հաջողության հասել է մի շարք խորհրդարանականների, ինչպես նաև նախագահ Արմեն Սարգսյանի աջակցության շնորհիվ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )