Ալաշկերտը հաղթեց ու շրջանցեց Լոռիին, գոլազուրկ խաղ Գյումրիում

ՀՊԼ 7-րդ տուրի հետաձգված խաղում Վանաձորի Ֆուտբոլի ակադեմիայում   «Լոռին»  նվազագույն հաշվով պարտվեց Երևանի «Ալաշկերտին»:

Առաջին խաղակեսի վերջնամասում «Ալաշկերտին» հաջողվեց բացել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Նիկիտա Տանկովը:

Մինչև այդ երևանյան թիմը մնացել էր 10 հոգով: 30-րդ րոպեին Դավիդ Դավիդյանը կոպիտ խաղալով մրցակցի ֆուտբոլիստի հետ  հեռացվել էր խաղադաշտից:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» միավորների քանակը հասցրեց 21-ի և շրջանցելով վանաձորյան թիմին դուրս եկավ 3-րդ տեղ:  «Լոռին» ունի 20 միավոր:

Զուգահեռաբար ընթացող՝ 4-րդ տուրից հետաձգված խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Չարենցավանի «Վանի» հետ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )