Australian Open. Նադալը երեք սեթում հաղթեց Ֆոնինիին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ռաֆայել Նադալը դուրս է եկել Մելբուրնում ընթացող թենիսի տարվա առաջին մեծ սաղավարտի մրցաշարի՝ Australian Open-ի քառորդ եզրափակիչ։

/8-րդ եզրափակիչում իսպանացու մրցակիցը Ֆաբիո Ֆոնինին էր։ 2 ժամ 18 րոպե տևած պայքարում Նադալը առավելության հասավ իտալացու նկատմամբ երեք սեթում՝ 6-3, 6-4, 6-2 հաշվով։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Նադալը կպայքարի Մատեո Բերետինի-Ստեֆանոս Ցիցիպաս զույգի հաղթողի հետ։ Խաղը կայանալու է այսօր։Այսպիսով տղամարդկանց մենախաղում հայտնի են քառորդ եզրափակիչի 8 մասնակիցներից 7-ը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )